Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում «Տաքսի»-ի հոբելյանը նշել են ֆիլմի հինգերորդ սերիայով

Ֆրանսիայում «Տաքսի»-ի հոբելյանը նշել են ֆիլմի հինգերորդ սերիայով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան նշել Է «Տաքսի» կինոֆիլմի 20-ամյակը, որն առաջին անգամ Էկրաններ Է բարձրացել 1998 թվականի ապրիլին: Ֆիլմի հոբելյանի առթիվ ռեժիսոր Լյուկ Բեսոնը Մարսելում ներկայացրել Է իր կինոշարի հինգերորդ սերիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել Է Բեսոնն ինքը, նա առաջին ֆիլմի սցենարը գրել Է ընդամենը 30 օրում: Սյուժեի հերոս Է դարձել մարսելցի տաքսու վարորդը, որն ստիպված Է ոստիկանությանն օգնել ձերբակալելու բանկեր կողոպտողների ավազակախմբին, որպեսզի խուսափի երթեւեկության կանոնների խախտման համար պատժից:

Նկարահանումները շարունակվել են մեկ ամսից Էլ պակաս՝ 27 օր: Կինոնկարում նկարահանել են միանգամից վեց ավտոմեքենա՝ Peugeot 406 "Super-tourist"-ը եւ հինգ վերափոխված Peugeot 406-եր: Ֆիլմի հաջող պրեմիերայից հետո Բեսոնը ձեռնամուխ Է եղել շարունակությանը: «Տաքսի»-ին հաջորդել են «Տաքսի-2»-ը, «Տաքսի-3»-ը, «Տաքսի-4»-ը: Կինոնկարի հիգերորդ սերիան՝«Տաքսի-5»-ը, Ֆրանսիայում արդեն դիտել Է 1,2 միլիոն հանդիսական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]