Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանն ազատ կքվեարկի

«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանն ազատ կքվեարկի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ազատ կքվեարկի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Կայացվել է ազատ քվեարկելու որոշում, ես ինքս դեմ եմ քվեարկելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Հարցին՝ եթե կողմ քվեարկողներ լինեն, կարելի է ասել, որ «Ծառուկյան» խմբակցությունն այլևս ընդդիմադիր չէ, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չի կարելի ասել: Եթե կայացված լիներ միաձայն քվեարկելու որոշում, կլիներ միաձայն քվեարկություն, ես ինքս դեմ եմ քվեարկելու, իսկ ովքեր կողմ են քվեարկելու, նրանց հարցրեք, միգուցե, կարողանան հիմնավորել իրենց քվեարկությունը»:

Խորհրդարանում արդեն մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման համար հրավիրված ԱԺ նիստը: Իշխող կոալիցիան ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը վարչապետ կընտրի ձայների պարզ մեծամասնությամբ:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am