Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիպրոսի նախագահը պատրաստ Է վերսկսել բանակցությունները կիպրական կարգավորման շուրջ

Կիպրոսի նախագահը պատրաստ Է վերսկսել բանակցությունները կիպրական կարգավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել Է, որ պատրաստ Է բանակցությունները վերսկսել այն կետից, որտեղ դրանք ընդհատվել Էին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 16-ի երեկոյան երկու համայնքների ղեկավարները հանդիպում են ունեցել ոչ պաշտոնական ընթրիքի շուրջ, դա նրանց առաջին հանդիպումն Էր 2017 թվականի հուլիսին Կրան-Մոնտանում կիպրական խնդրի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի ձախողումից հետո: Նախագահական պալատում հանդես գալով հայտարարությամբ՝ Անաստասիադիսը հայտարարել Է, որ երկժամյա հանդիպում Է տեղի ունեցել դեմ առ դեմ, այնուհետեւ իրենց միացել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիպրոսի խնդրով հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Սպեհարը:

«Մուստաֆա Աքընջիի հետ այսօրվա հանդիպմանը մենք անկեղծորեն քննարկեցինք գոյություն ունեցող խնդիրները, ինչպես նաեւ նոր երկխոսության հեռանկարները: Մենք արձանագրեցինք առկա տարաձայնությունները: Ես կրկնեցի, որ մեր կողմից մենք պատրաստ ենք բանակցությունները վերսկսել այնտեղից, որտեղ դրանք 2017 թվականի հուլիսին ընդհատվել են Կրան-Մոնտանում»,-ասել Է Անաստասիադիսը: Նրա խոսքով՝ ոչինչ բացառված չԷ: Նախագահը նշել Է, որ կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]