Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աբեն ժամանում Է ԱՄՆ՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրները

Աբեն ժամանում Է ԱՄՆ՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 17-ին մեկնել Է ԱՄՆ, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը, հյուսիսկորեական խնդրի կարգավորման մեթոդները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների խնդրի լուծմանն ամերկյան կողմի աջակցությունը ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԿԺԴՀ-ին վերաբերող խնդրի եւ տնտեսական հարցերի առնչությամբ ես կցանկանայի հավաստել համագործակցությունը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ ցուցադրել ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրությունը: Ես կցանկանայի վերահաստատել, որ ԿԺԴՀ-ի վրա կպահպանվի առավելագույն ճնշումը՝ միջուկային ու հրթիռային զենքից նրա հրաժարման նպատակով»,-ընդգծել Է Աբեն ԱՄՆ թռիչքից առաջ կայացած մամուլի ասուլիսում, որը զետեղված Է կառավարական կայքում: Ճապոնիայի վարչապետի այցն ԱՄՆ տեղի կունենա ապրիլի 17-19-ին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը կկայանա Ֆլորիդայում: Երկու երկրների ղեկավարները նաեւ պլանավորում են գոլֆ խաղալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]