Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուղեղի քաղցկեղից բուժվող Մակքեյնն աղիների վիրահատություն Է տարել

Ուղեղի քաղցկեղից բուժվող Մակքեյնն աղիների վիրահատություն Է տարել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը, որը բուժվում Է ուղեղի քաղցկեղից, աղիների վիրահատություն Է տարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտնել Է քաղաքական գործչի գրասենյակը: Վիրահատությունը կատարվել Է դիվերտիկուլիտի՝ աղիների բորբոքային հիվանդության պատճառով, ասված Է հաղորդագրության մեջ:

Սենատորի դուստր Մեգանը Twitter-ում հայտնել Է, որ իր հայրը կայուն վիճակում Է: Նրա խոսքով՝ վիրահատությունը կատարվել Է Արիզոնայի նահանգի Ֆենիքսի հիվանդանոցում: Մակքեյնի մոտ, որն 81 տարեկան Է, 2017 թվականին ախտորոշել են ուղեղի ագրեսիվ քաղցկեղ՝ գելիոբլաստոմա: Մակքեյնն ակտիվ բուժում Է անցնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]