Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

G7-ի երկրները Ռուսաստանից պահանջել են շտապ պատասխանել «Սկրիպալի գործով» հարցերին

G7-ի երկրները Ռուսաստանից պահանջել են շտապ պատասխանել «Սկրիպալի գործով» հարցերին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի գործով համատեղ հայտարարությամբ: Փաստաթուղթը զետեղված Է այս տարի կազմակերպությունում նախագահող Կանադայի կառավարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միասնական ենք մարտի 4-ին Սոլսբերիում նյարդակաթվածահարական նյութի օգտագործմամբ գրոհի ամենավճռական դատապարտման հարցում: Մենք համաձայնում ենք Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը եւ համակարծիք ենք, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունն Է պատասխանատվություն կրում այդ հարձակման համար, եւ այն իրական այլընտրական բացատրություն չունի,- նշված Է հայտարարության մեջ:- Մենք Ռուսաստանին կոչ ենք անում պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք կապված են Սոլսբերիի միջադեպի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]