Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Կարեն Կարապետյանն իր մամուլի քարտուղարին, ՀՀ վարչապետի մի խումբ խորհրդականների ու օգնականների ազատել է պաշտոններից


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Արարատյանին ազատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Կարեն Կարապետյանի մի շարք որոշումներով Արամ Վարդևանյանն ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Հայկ Զոհրաբյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Կարապետ Վարդանյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Գևորգ Մուրադյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Գևորգ Մալխասյանը` ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արամ Մխոյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Գագիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Հայկ Դավթյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ