1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

NYT-ն եւ WP-ն Պուլիտցերյան մրցանակ են ստացել ԱՄՆ-ի ընտրություններին «ՌԴ-ի միջամտության» լուսաբանման համար

NYT-ն եւ WP-ն Պուլիտցերյան մրցանակ են ստացել ԱՄՆ-ի ընտրություններին «ՌԴ-ի միջամտության» լուսաբանման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ներքին քաղաքական թեմայով լավագույն նյութ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակն ապրիլի 16-ին շնորհվել Է The New York Times (NYT) եւ Washington Post (WP) թերթերի խմբագրություններին՝ ԱՄՆ-ի նախընտրական արշավին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ նյութերի շարքի համար:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Կոլումբյան համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցում կայացած արարողությանն այս մասին հայտարարել Է Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Դանա Քենեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջազգային ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել Է Reuters լրատվական գործակալության աշխատակիցներին «Ֆիլիպիններում թմրամոլության դեմ պատերազմի ընթացքում կատարված դաժան սպանությունների դրվագները» լուսաբանելու համար:

«Հասարակությանը ծառայելու համար» մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times թերթը եւ The New Yorker հանդեսը սեռական ոտնձգությունների հանգամանքների հետաքննության մասին նյութերի շարքի համար: «Լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակը բաժին Է հասել Էնդրյու Շոն Գրիրին «Ավելի ու ավելի փոքր» (Less) վեպի համար: Գիրքը պատմում Է այն մասին, թե մարդիկ ինչպես կարող են սիրել ծերության ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]