Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ոստիկանի վիճակը կայուն է
09:46, 17 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում