Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ոստիկանությունն Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում բերման է ենթարկել մեկ երիտասարդի


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բերման է ենթարկել մեկ երիտասարդի:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավաքի մի խումբ մասնակիցներ փակել էին խաչմերուկը: Այն ազատելու մասին ոստիկանության հորդորին նրանք հրաժարվեցին ենթարկել: Դրանից հետո ոստիկանությունը դեպքի վայրից բերման ենթարկեց երիտասարդին:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել  բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ