Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Հանրահավաքի մասնակիցներն իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին նախազգուշական հայտարարություն արեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա բարձրախոսով նշեց, որ հանրահավաքի մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում: Դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին՝ ոստիկանության ներկայացուցիչն ասաց. «Հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետում, հեռացրեք նրանց, հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ կկիրառի հանրահավաքը կարգի բերելու համար»:

Ի պատասխան՝ հանրահավաքի կազմակերպիչներից Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ նման գործողություններ իրականացրած անձինք հեռացվել են դեպքի վայրից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հավաքը խաղաղ է և հորդորեց հանրահավաքի մասնակիցների ոստիկանների ուղղությամբ որևէ իր չնետել, հետ գնալ փշալարերից:

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական ուժերը շարունակում են գտնվել փշալարերի հետևի մասում:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:   




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ