Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ոստիկանապետը շրջում էր պողոտայով և հետևում տեղի ունեցող զարգացումներին:

Մինչ այս Բաղրամյան պողոտայում էին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Լևոն Երանոսյանը:  

Հանրահավաքի կազմակերպիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առայժմ Բաղրամյան պողոտայում չէ, նա գտնվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության  գրասենյակում, որտեղ հանդիպում է «ԵԼՔ» դաշինքի գործընկերների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:   

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ