Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտարարվել են իդելական լողափեր ունեցող երկրները

Հայտարարվել են իդելական լողափեր ունեցող երկրները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական կրթության հիմնադրամը (EFE) կազմել Է ամենամաքուր լողափերի վարկանիշը, որը գլխավորել են Իսպանիան եւ Հունաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո-Պուլս»-ը: Իսպանիայում երկնագույն դրոշը, որով նշում են ամենամաքուր լողափերը, ստացել Է 579 լողափ, Հունաստանում՝ 466:

Վարկանիշի երրորդ տեղում Թուրքիան Է, հնգյակում տեղ են գտել նաեւ Ֆրանսիան եւ Իտալիան՝ զբաղեցնելով չորրորդ եւ հինգերորդ տեղերը համապատասխանաբար: Երկնագույն դրոշները բաշխելիս փորձագետները հաշվի են առնում ջրի որակը, լողափի հարմարությունը եւ մատչելիությունը: Վարկանիշ-2018-ի դիրքերը շատ չեն տարբերվում անցյալ տարվա վարկանիշից, բայց, այդուհանդերձ, Թուրքիային հաջողվել Է առաջատարների շարք մտնել՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, որն զբաղեցնում Էր երրորդ հորիզոնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]