Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Թալիբները մերժել են ընտրություններին մասնակցելու Աֆղանստանի նախագահի առաջարկությունը


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժումը ապրիլի 16-ին մերժումով Է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին այս երկրում կայանալիք խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը: Ավելի վաղ Ղանին թալիբներին առաջարկել Էր մասնակցել ընտրություններին՝ դա դիտարկելով որպես Աֆղանստանում խաղաղ գործընթացը կարգավորելու հնարավորություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թալիբան» շարժումն ապրիլի 16-ին հայտարարել Է, որ իր համար գերակա Է մնում պայքարը երկրում օտարերկրյա ռազմական ներկայության դեմ: «Ներկայում,- պնդում Է «Թալիբանը»,-բոլոր քաղաքական եւ ռազմական որոշումներն Աֆղանստանում ընդունվում են օտարերկրացիների կողմից: Իշխանական մարմիններում ընտրվելու հնարավորություն ունեն միայն նրանք, որոնց արդեն ընտրել են Սպիտակ տունը եւ Պենտագոնը»: Շարժումն առաջիկա ընտրությունները բնութագրել Է որպես «բեմադրված միջոցառում» եւ աֆղան ժողովրդին կոչ Է արել ձեռնպահ մնալ դրանց մասնակցելուց:

Անցած շաբաթ օրը Ղանին պաշտոնապես հայտարարել Էր ընթացիկ տարվա հոկտեմբերին պլանավորված խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու համար Աֆղանստանի քաղաքացիների գրանցման սկսվելու մասին: Դրա հետ մեկտեղ նա կոչ Էր արել թալիբներին՝ օգտվել այդ հնարավորությունից եւ մասնակցել ընտրություններին: Նրա խոսքով՝ շարժումը պետք Է դառնա քաղաքական ուժ եւ օգտվի խաղաղ գործընթաց սկսելու՝ ավելի վաղ կառավարության կողմից արված առաջարկությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ