Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի գավառներից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում

Չինաստանի գավառներից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի տարածաշրջաններից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է South China Morning Post հրատարակությունը:

Չինաստանի Հուբեյի նահանգի Տունչենի գավառում՝ երկրի կենտրանական մասի արեւելքում, 80 հազար գերեզման Է գնվել տակավին ողջ մարդկանց համար, որոնց թվում կան 10-ից ցածր տարիքի շատ երեխաներ: Գավառի 78 հազար բնակիչների 60-ից բարձր տարիքի մարդկանց ավելի քան 95 տոկոսը, ինչպես նաեւ շատ երիտասարդներ արդեն գերեզմաններ են ձեռք բերել իրենց համար եւ նախապատրաստել դրանք: Բազմանթիվ դատարկ գերեզմանները լցրել են գավառի դաշտերը եւ հայտնվել ճամփեզրերի երկայնքով: Շատ տապանաքարերի վրա արդեն գրված են ապագա տիրոջ անունը եւ նրա ծննդյան թիվը:

Դրա պատճառ Է դարձել տեղական ավանդույթը: 30 տարեկանում մարդը, որպես կանոն, իր համար վերջին հանգրվան Է պատրաստում: Գավառի բնակիչները տարբեր կերպ են վերաբերվում դրան: Չինաստանի Weibo Chenxi սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նշել Է, որ անհրաժեշտ Է դրա դեմ պայքարել, քանի որ «հողը հասարակական ռեսուրս Է»: Նրան պատասխանել են, որ մարդիկ «իրավունք ունեն հողամասեր գնել եւ դրա հետ վարվել այնպես, ինչպես ցանկանան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]