Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

Կարեն Կարապետյանը միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, որի իրավունքը միջազգային մրցույթի արդյունքում ստացել է վերը նշված կոնսորցիումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ այս համատեքստում  կարևորելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Նա ընդգծել է,  որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

 Նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված ու հետաքրքրված են մեր երկրում արևային էներգետիկայի ոլորտում նշված ծրագրի իրականացմամբ և ներկայացրել արևային էներգետիկայի զարգացման գործում ունեցած փորձը տարբեր երկրներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]