Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներկայացնելու է վիրտուալ ֆոնդային բորսայում իրական արժեթղթերով գործարքներ կատարելու խաղ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ներկայացնելու է վիրտուալ ֆոնդային բորսայում իրական 
արժեթղթերով գործարքներ կատարելու խաղ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ ֆինանսների ամիս» (ԻՖԱ) ծրագրի շրջանակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կներկայացնի առցանց խաղ, որով հնարավոր կլինի վիրտուալ ֆոնդային բորսայում իրական արժեթղթերով գործարքներ կատարել: «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպմանը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Մարքեթինգի բաժնի պատասխանատու Փառանձեմ Ավագյանը նշեց, որ խաղի նպատակը երիտասարդների շրջանում ֆոնդային բորսայի մասին տեղեկացվածության  բարձրացումն է: «Խաղի միջոցով երիտասարդ թրեյդերները կծանոթանան բազմաթիվ ֆինանսական գործիքների, դրանց ռիսկ/եկամտաբերություն կառուցվածքից ելնելով կկատարեն ներդրումներ և կփորձեն տարբեր ներդրումային ռազմավարությունների միջոցով ստանալ առավելագույն շահույթ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Նրա խոսքով` խաղի հիմնական թիրախն ուսանողներն են ու ավագ դպրոցի աշակերտներն են, սակայն կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Լավագույն արդյունք ցուցաբերած առաջին երեք թրեյդերները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով։  «Յուրաքանչյուր թրեյդեր խաղի սկզբում կունենա 5 հազար ԱՄՆ դոլար բյուջե, նաև նույնքան վարկի հնարավորություն։ Խաղի ընթացքում յուրաքանչյուր թրեյդեր պետք է կատարի գնման և վաճառքի առնվազն 5 գործարք։ Ներդրումներ կարող են կատարվել միայն ԱՄՆ բաժնային գործիքներում, ֆոնդերում և ինդեքսներում։ Թրեյդերները չեն կարողանա տեսնել մեկը մյուսի ստեղծած պորտֆելները, սակայն նրանք օրական կտրվածքով կտեսնեն մեկը մյուսի մրցակցային դիրքը և շահույթը։ Յուրաքանչյուր ֆինանսական գործիքով կատարված գնման գործարքի ծավալը պետք է մեծ լինի թրեյդերի ընդհանուր ակտիվների 5 տոկոսից և չգերազանցի ակտիվների 50 տոկոսը։ Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը 2 ԱՄՆ դոլար է»,-ավելացրեց Փառանձեմ Ավագյանը:

Խաղը կազմակերպվելու է Dow Jones & Company կողմից մշակված Market watch համակարգի միջոցով։ Մասնակիցները խաղին կկարողանան միանալ ՆՕԱ-ի կողմից տրամադրված հղման միջոցով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]