Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազգային ժողովն ապրիլի 17-ին կաշխատի բնականոն

Ազգային ժողովն ապրիլի 17-ին կաշխատի բնականոն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովն ապրիլի 17-ին բնականոն կաշխատի, պատգամավորները կաշխատեն մինչև օրակարգը սպառելը:  Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գործողություններին, և թե որքանով դրանք կարող են խոչընդոտել ապրիլի 17-ին խորհրդարանի աշխատանքը:  

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք շենքը, տարածքը փոխելու խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց շենքն Ազգային ժողովն է, ԱԺ նիստերի դահլիճը:

«Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը` ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, խորհրդարանում գումարվող նիստի ժամանակ։ Կլինի առաջադրումը և կանցկացվի քննարկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողները նկատեցին, որ ՀՀԿ խորհրդի նիստը անցկացվեց Ծաղկաձորում: Վահրամ  Բաղդասարյանը նկատեց,  որ սա առաջին դեպքը չէ, շատ հաճախ են արտագնա նիստ անցկացնում:

«ՀՀԿ-ի նիստերի դահլիճը նախատեսված է 180 տեղի համար, իսկ մեր խորհրդի անդամները 250-ից ավելի են: Այս անգամ խորհրդի շուրջ 240 անդամ մասնակցեց  նիստին: Պատճառը դա էր, որ մենք ընտրեցինք այդպիսի դահլիճ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը ևս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]