Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Թուրքիան հանգուցային դեր Է խաղում ՆԱՏՕ-ի կազմում. Ստոլտենբերգ


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շատ բան Է անում ՆԱՏՕ-ի համար, նա հանգուցային դեր Է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ապրիլի 16-ին ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է Haberturk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիան այն դաշնակիցն Է, որ հանգուցային դեր Է խաղում դաշինքի կազմում: Թուրքիան լուրջ ավանդ Է ներդնում ընդհանուր անվտանգության ապահովման համար եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերում: Թուրքիան շատ բան Է անում ՆԱՏՕ-ի համար»,-ասել Է Ստոլտենբերգը: Նա նաեւ պատմել Է, որ ինքը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ քննարկել Է «Ձիթենու ճյուղ» գործողությունը սիրիական Աֆրինի շրջանում, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունը՝ Սիրիայում: «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից ոչ մեկն այնքան շատ չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան»,-ընդգծել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ