Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Միջերկրական ծով Է մտել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «խիստ բեռնված» դեսանտային նավը

Միջերկրական ծով Է մտել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «խիստ բեռնված» դեսանտային նավը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օրսկ» մեծ դեսանտային նավը, անցնելով Սեւ ծովի նեղուցները, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ինտերնետ-կայքերը, որոնք հրապարակել են Բոսֆորով նավի անցնելու լուսանկարները:

Ստամբուլի կայքերի պնդմամբ՝ Սեւծովյան նավատորմի «Օրսկ» մարտական նավը գնում Է Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում Է Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման բազան:

Ըստ որում նշվում Է, որ «Օրսկ» մեծ դեսանտային նավը, դատելով դրա ընկղմվածքից, ընթացել Է խիստ բեռնված: Հրապարակված լուսանկարներում նավի վերին տախտակամածում երեւում են մի քանի ԲՏՌ-80 զրահապատ փոխադրամեքենաներ, «ԿԱՄԱԶ» բեռնատարներ, «Ուրալ» բենզատար եւ «Տիգր» զրահապատ ավտոմոբիլ, որոնք ներկված են կանաչ գույնով: Սա ընթացիկ տարում «Օրսկ» մեծ դեսանտային նավի չորրորդ երթն Է Սիրիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ