Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին

 ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից

Քննարկվել են հեռահաղորդագրության եւ տեղեկատվական ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու առաջատար լրատվական ընկերությունների հետ Արցախի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա` հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]