Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ. Լավրով

Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ Էին աշխատում կողմերի միջեւ եւ ռուսատյացության մոլագարություն չկար:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է BBC բրիտանական կորպորացիային տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել Է ապրիլի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ դրանք (Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների հարաբերությունները) ավելի վատ են: Որովհետեւ սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեին կապուղիներ: Եվ չկար ռուսոֆոբիայի այս մոլագարությունը, որը նման Է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության փորձի»,-ասել Է ԱԳ նախարարը: Նա նաեւ այն բանի հույս Է հայտնել, որ Արեւմուտքում մարդիկ, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են իշխանության գլուխ, հասկանում են այդ իրադրության վտանգավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]