Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում այս տարի կշարունակվի տնտեսական աճը

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում 
այս տարի կշարունակվի տնտեսական աճը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քննարկում է մինչեւ 2030 թվականը երկրի զարգացման ռազմավարական ծրագիր, առաջիկա ամիսներին այն կհաստատվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով դեմոգրաֆիկ խնդիրների մասին հարցերին:

«Այո կա այդպիսի խնդիր: Այն բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Մեր դեպքում կա բնակչության կրիտիկական զանգված, որը հետագայում կարող է ազդել որոշ ցուցանիշների վրա: Դրա հետ կապված, աշխատում ենք հատուկ ծրագրի շուրջ և ցանկանում ենք 2040 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել 4 մլն-ի: Ոչ վաղ անցյալում մեզ մոտ քննարկվում էր մինչեւ 2030 թվականը երկրի զարգացման ռազմավարական ծրագիր: Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին այն կհաստատվի: Այո, մենք ոչ մեծ բնական աճ ունենք: Մենք մեծապես խրախուսում ենք բազմազավակ ընտանիքներին և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Չեմ կարծում, որ միջին ժամկետում հավասարակշռությունը կխախտվի: Այո մենք քիչ ենք, բայց մենք վատ չենք աշխատում: Մենք մեր հարևանների հետ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի համադրելի արդյունք ունենք: Նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելի բարձր է, քան մեր հարևանների մոտ: Վերջին 10 տարվա ընթացքում մենք կարողացել ենք երկու անգամ մեծացնել տնտեսությունը: Այսօր ՀՆԱ-ի 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների արտահանմանը և ծառայություններին, դա լավ ցուցանիշ է, որով, այնուամենայնիվ, չպետք է բավարարվել: Եթե ֆորս մաժորային իրավիճակ չլինի, ապա այս տարի աճը կշարունակվի»,-ասաց Սերժ Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]