Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Յոթ մարդ Է զոհվել, 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի բանտում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում. ABC

Յոթ մարդ Է զոհվել, 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի բանտում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում. ABC

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ կալանավորներ են զոհվել, եւս 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պատժական հիմանարկության ներկայացուցիչ Ջեֆ Թեյլոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Բիշոփվիլ քաղաքի Lee Correctional Institute խիստ ռեժիմի բանտում: Ծեծկռտուքն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան եւ, նահանգի իրավապահ մարմինների աշխատակիցների միջոցով սոսկ ապրիլի 16-ի առավոտվա դեմ Է այն հաջողվել դադարեցնել: Թեյլոնը նշել Է, որ հիմնարկության անձնակազմից ոչ ոք չի տուժել: Lee Correctional Institute բանտում պահվում են 1,5 հազար կալանավորներ, որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]