Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման ու հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է շարունակել հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքն այսուհետ հասանելի է նաև  ֆրանսերենով:

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնասիրվել են  հակահրդեհային համակարգերն ու միջոցներ են ձեռնարկվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համատեղ շարունակել ուսումնասիրություններն ու խստացված հսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ