Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանից յոթնամյա ալպինիստը բարձրացել Է Կիլիմանջարո լեռը

Հնդկաստանից յոթնամյա ալպինիստը բարձրացել Է Կիլիմանջարո լեռը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել Է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն Է Աֆրիկայում: Ինչպես ապրիլի 16-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, Կիլիմանջարոն մի քանի լեռնագագաթ ունի, բայց Սամանյուն բարձրացել Է դրանցից ամենաբարձրը՝ Ուհուրո լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակերեւույթի նկատմամբ 5895 մետր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ճշտել Է հեռուստաալիքը, վերելքն սկսվել Է մարտի 29-ին եւ ավարտվել ապրիլի 2-ին, դրանից հետո պատանի մարզիկը վերադարձել Է Հնդկաստան: Նա լեռան կատար Է բարձրացել իր երկրի ազգային դրոշով, որը կանգնեցրել Է լեռնագագաթին: «Օրն անձրեւոտ Էր: Ես մի փոքր վախենում Էի, ոտքերս ցավում Էին, հանգստանալու համար կանգ առա կես ճանապարհին, բայց հետո հասա մինչեւ գագաթ»,- պատմել Է ալպինիստը:

«Ինձ դուր Է գալիս, երբ շատ ձյուն կա: Ուստի ես որոշեցի մեկնել Կիլիմանջարո լեռ»,- հավելել Է Սամանյուն: Լեռ բարձրանալիս տղային ուղեկցել են նրա մայրը, ինչպես նաեւ մարզիչը ու եւս մեկ ալպինիստ: Այժմ Սամանյու Փոթուրաջուն մտադիր Է մեկնել Ավստրալիա, որպեսզի բարձրանա այս մայր ցամաքի ամենաբարձր լեռնագագաթը՝ Կոցյուշկո լեռը:

Ինչպես լրագրողներին հայտնել Է տղայի մայրը, Սամանյուն երազում Է համաշխարհային ռեկորդ սահմանել այն լեռնագագաթների թվով, որոնք նվաճել Է իր տարիքի երեխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]