Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հաագայում սկսվել Է ՔԶԱԿ-ի` Սիրիային նվիրված նիստը


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ին Հաագայում բացվել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը. խորհրդի մասնակիցները կքննարկեն «քիմիական զենքի ենթադրվող օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հաագայից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ին առընթեր ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել Է, որ առայժմ օրակարգում ոչ մի փոփոխություն չկա. ինչպես սպասվում Է, նիստը կտեւի մինչեւ երեկո, երեկոյան, ինչպես ենթադրվում Է, Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատանը կկայանա մամուլի ասուլիս: Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել կազմակերպության կենտրոնակայանի շենք, հանդիպումն ընթանում Է մամուլի համար փակ ռեժիմով: ՔԶԱԿ-ի մեջ մտնում Է 190 պետություն, խորհուրդը Կազմակերպության գործադիր մարմինն Է եւ բաղկացած Է 41 մասնակցից. նրանց երկու տարի ժամկետով ընտրում Է ՔԶԱԿ-ի խորհրդաժողովը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ