Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան մտադիր Է գործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Ռուսաստանի ու Իրանի հետ

Թուրքիան մտադիր Է գործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Ռուսաստանի ու Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցությունից, եթե դա օգուտ Է բերում Սիրիայի իրադրության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԵծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները պառակտել են Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ավելի վաղ հավանություն Է տվել այդ հարվածներին, մինչդեռ Ռուսաստանը խստիվ դատապարտել Է դրանք: «Մեր քաղաքականությունը արդար գործի Է ծառայում: Ելնելով դրանից՝ մենք ընտրում ենք այն երկրներին, որոնց հետ մտադիր ենք գործել միասին: Մենք կլինենք նրանց հետ, ովքեր ճշմարտության կողմն են: Եթե դա ծառայի Սիրիայի նկատմամբ մեր քաղաքականության շահերին, մենք կգործենք ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Ռուսաստանի ու Իրանի հետ»,-ասել Է Բոզդաղը NTV հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը: Նա հավելել Է, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն ինքնուրույն Է եւ տարբերվում Է այն քաղաքականությունից, որն այնտեղ իրականացնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը:

Թուրքիան՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին, Սիրիայում զինադադարի երաշխավորն Է եւ մասնակցում Է այդ երկրի իրադրության կարգավորման այն բանակցություններին, որոնք ընթանում են Աստանայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]