Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոգերինին կոչ Է արել միջազգային հանրակցությանը լուծել Սիրիայի հումանիտար ճգնաժամը

Մոգերինին կոչ Է արել միջազգային հանրակցությանը լուծել Սիրիայի հումանիտար 
ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ մասնակցել Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության քննարկումը եւ «Սկրիպալի գործի» շուրջ իրադարձությունների զարգացումը կդառնան Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ապրիլի 16-ի հանդիպման օրակարգի հանգուցային թեմաները:

«Մարդիկ շարունակում են զոհվել: Կարծում եմ, որ ամբողջ միջազգային հանրակցությունը պետք Է ստանձնի դրա դադարեցման պատասխանատվությունը»,- լրագրողներինասել Է Մոգերինին ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո: Հեռարձակումը վարել Է ԵՄ-ի ինստիտուտների տեսածառայությունը: Մոգերինին հիշեցրել Է, որ Սիրիայի դոնորների երկրորդ միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվում Է Եվրամիության ու ՄԱԿ-ի հովանու ներքո, կկայանա ապրիլի 24-25-ին Բրյուսելում:

«ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո հաջորդ շաբաթ կկայանա խորհրդաժողով, որին կմասնակցեն 70-ից ավելի պատվիրակություններ, որոնք կքննարկեն ոչ միայն հումանիտար աջակցման, այլեւ խաղաղ երկխոսության հարցը»,-ասել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]