Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի որոշ բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն, որոշներում խաթարվել է

Երևանի որոշ բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն, որոշներում 
խաթարվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասում էլ այն խաթարվել է, քանի որ խցանված են փողոցները. ուսանողների և  պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը չի կարողացել գնալ համալսարաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասապրոցեսը չի ընդհատվել և առավոտից դասերը մեկնարկել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանի հաղորդմամբ` ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում, քանի որ ուսանողների և դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գալ:

«Արմենպրես»-ը տեղեկություններ է ճշտում նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, որի շենք քիչ առաջ ներխուժեցին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և կողմնակիցները, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]