Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները պատահաբար «թաղել են» Ջորջ Բուշ Ավագի կնոջը

ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները պատահաբար «թաղել են» Ջորջ Բուշ Ավագի 
կնոջը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել Է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Miami Herald հրատարակությունը: Ինչպես գրել Է հրատարակությունը, հեռուստաալիքն իր կայքում հրապարակել Է մահահախոսականը՝ «չհրապարակել» նշումով: Որոշ ժամանակ անց հոդվածը հանել են:

Ապրիլի 15-ին հայտնի Է դարձել, որ Բարբարա Բուշը մի քանի անհաջող հոսպիտալացումներից հետո որոշել Է չփնտրել բուժման նոր մեթոդներ եւ լինել ընտանիքի հետ:

ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները գրել են, որ տիկին Բուշը բրոնխիտի բուժման համար հոսպիտալացվել Է 2017 թվականի հունվարին: Նա նաեւ 2009 թվականին սրտի վիրահատություն Է տարել: Անցյալ տարի նրան բուժել են վահանաձեւ գեղձի հիվանդությունից, որը հայտնի Է որպես Գրեյվսի հիվանդություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]