Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատարը հեռացրեց չորս տեղակալների

Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատարը հեռացրեց չորս տեղակալների

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել Է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում Էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:

«Աշխատանքից հեռացված են Ժիդկովան, Ցոյը, Կոժեւինը եւ Կուդրյաշովը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նահանգապետի պաշտոնակատարը նաեւ պաշտոնաթող Է արել տարածաշրջանի վարչակազմի կոլեգիան, որի մեջ մտնում են փոխնահանգապետները: Այդ մասին հաղորդել են մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: «Ցիվիլյովի կարգադրությամբ՝ նահանգապետի բոլոր տեղակալներն ապրիլի 16-ից դառնում են նահանգապետի տեղակալների պաշտոնակատարներ՝ մինչեւ մարզային վարչակազմի կոլեգիայի նոր կազմի ձեւավորումը»,-ասել են գերատեսչությունում:

Կադրային փոփոխություններն սկսվել են ապրիլի 1-ին Կուզբասի նախկին ղեկավար Աման Տուլեեւի պաշտոնաթողությունից եւ Սերգեյ Ցիվիլյովի՝ նահանգապետի պաշտոնակատար նշանակումից կես ամիս անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]