Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաղրամյան-Օրբելի հատվածում հավաքվածները թույլ չեն տալիս ակտիվիստներով լցված ոստիկանական մեքենային շարժվել

 Բաղրամյան-Օրբելի հատվածում հավաքվածները թույլ չեն տալիս ակտիվիստներով 
լցված ոստիկանական մեքենային շարժվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երիտասարդները շարունակեցին նստած մնալ, մի քանի րոպե անց ոստիկանները ուժով որոշ երիտասարդների տեղափոխեցին խաչմերուկ մոտեցած ոստիկանական մեքենայի մեջ: Անցորդները, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ոստիկանական մեքենայի առջև` թույլ չտալով երիտասարդներին տանել: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ ակցիային:

Որոշ ժամանակ անց դեպքի վայր մոտեցավ երկրորդ ոստիկանական մեքենան: Հավաքվածները շարունակում են թույլ չտալ մեքենաների տեղաշարժը: Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]