Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը զայրացել Է՝ իմանալով, թե որքան ռուս դիվանագետների Է արտաքսել ԵՄ-ն. The Washington Post

Թրամփը զայրացել Է՝ իմանալով, թե որքան ռուս դիվանագետների Է արտաքսել ԵՄ-ն. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Դոնալդ Թրամփը սաստիկ բարկացել Է՝ իմանալով, որ Ֆրանսիան եւ Գերմանիան չորսական դիվանագետների են արտաքսել, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 60: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post-ը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփի օգնականները տակավին մարտի 24-ին նրան ներկայացրել Էին գործողությունների պլան, որի համաձայն ԱՄՆ-ը պետք Է արտաքսեր «գրեթե նույնքան ռուս դիվանագետների, որքան որ եվրոպական դաշնակիցները»: Թերթը պարզաբանում Է, որ նրանք նկատի են ունեցել դիվանագետների ընդհանուր թիվը, սակայն Թրամփը որոշել Է, որ խոսքը վերաբերում Է Եվրամիության յուրաքանչյուր առանձին վերցված երկրի եւ ցասումով Է լցվել:

Բարձրաստիճան պետական պաշտոնյաների խոսքով՝ նախագահն սկսել Է օգնականներին հանդիմանել անցենզուր խոսքերով եւ գոռալ, թե «իրեն չի հուզում ընդհանուր թիվը», քանի որ ստացվում Է, որ իր վարչակազմն Է Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքը բռնում:

Մարտ ամսվա վերջին արեւմտյան երկրները միասին վերցված արտաքսել են 150 ռուս դիվանագետների: Դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի Սոլսբերիում Պետական հետախուզական վարչության նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորումից հետո, որի համար Լոնդոնը մեղադրել Է Մոսկվային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]