1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պտղատու ծառերի քանակը համալրվում է տարեկան տասնյակ հազարներ տնկիներով

Պտղատու ծառերի քանակը համալրվում է տարեկան տասնյակ հազարներ տնկիներով

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել է պտղատու ծառատեսակների տունկը, որը հիմնականում կատարվում է Ծովինար գյուղի տնկարանային փոքր տնտեսություններում արտադրված տնկիներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց վաստակաշատ անտառաբույծ, տնկարանային տնտեսության սեփականատեր, Ծովինար գյուղի բնակիչ Խաչիկ Տեր-Հովսեփյանը, այս տարի Ծովինար գյուղի տասնյակից ավելի տնկարանային փոքր տնտեսություններում արտադրվել են մոտ 30 հազար պտղատու ծառատեսակների տնկիներ, որոնք այս օրերին վաճառվում են թե մարզի տարածքում, թե նրա սահմաններից դուրս: Սակայն, ըստ Խաչիկ Տեր- Հովսեփյանի, արտադրված տնկիների մեծ մասը սպառվում եւ տնկվում է Գեղարքունիքի տնտեսությունների տնամերձ հողամասերում կամ այգիներում: «Արտադրվում են տանձենու, խնձորենու, սալորենու տեսակներ, ծիրանենի, դեղձենի, ընկուզենի, կեռասենի, բալենի: Եթե երեք-չորս տասնամյակ առաջ Գեղարքունիքի մարզում մշակվող ծառատեսակներ էին համարվում միայն տանձը, խնձորը, սալորը եւ բալը, ապա այժմ դրանց թիվը համալրվել է նաեւ ծիրանի, դեղձի, ընկույզի, կեռասի ծառերով: Հիմա արդեն գրեթե ամեն մեկի տնամերձերում կամ այգիներում ծիրանը, ընկույզը, դեղձն ու կեռասը ոչ միայն սաղարթ են գցել, այլ նաեւ բերք են տալիս, որը պակաս համեղ չէ Հայաստանի այլ վայրերի պտուղներից: Անցած տարվա ցուրտ ձմռանը ցրտահարված ծառերն այժմ փոխարինվում են նորերով: Իսկ կարեւորն այն է, որ Ծովինարում աճեցված տնկիները կլիմայավարժեցված են մեր բարձրլեռնային մարզի տեղանքին եւ շատ ավելի կենսունակ ու դիմացկուն են, քան դրսից բերված տնկիները: Ահա ինչու են մեր մարզի այգեգործները շատ դեպքերում նախընտրում մեր արտադրանքը, որը տարիների փորձով շատ ավելի կենսունակ ու արդյունք տվող է դուրս եկել»,- նշեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]