Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ Սիրիային հրթիռահարված Է հասցրել իր լիազորությունների շրջանակներում

Թրամփը հայտարարել Է, որ Սիրիային հրթիռահարված Է հասցրել իր լիազորությունների շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին իրազեկել Է Սիրիային հարվածներ հասցնելու մասին եւ հայտարարել, որ գործել Է Սահմանադրությանը համապատասխան եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է պետության ղեկավարի՝ Կոնգրեսի երկու պալատների առաջնորդներին հղած նամակից, որը տարածել Է Սպիտակ տունը:

«Ես՝ որպես գլխավոր հրամանատար, գործել եմ արտաքին գործողությունների իրականացման եւ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանության իմ սահմանադրական լիազորություններին համապատասխան»,- նշված Է նամակում: «Միացյալ Նահանգները, անհրաժեշտության եւ նպատակահարմարության դեպքում, լրացուցիչ գործողություններ կձեռնարկի իր կարեւոր ազգային շահերի առաջշարժման համար»,- գրել Է Թրամփը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել Է ավելի քան 100 հրթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]