Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի 5-րդ տուրում

Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի 5-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը կիսեց միավորը մրցակցի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:

Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանն ունի 4 միավորով և առաջատարից հետ է մեկ միավորով, իսկ Մանուէել Պետրոսյանը հավաքել է 3,5 միավոր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]