Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էլինա Դանիելյանը կես միավորով է հետ Եվրոպայի առաջնության առաջատարից

Էլինա Դանիելյանը կես միավորով է հետ Եվրոպայի առաջնության առաջատարից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կես միավորով է հետ մնում առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը կիսել է միավորը մրցակցի հետ: Ոչ-ոքի են խաղացել նաև Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Հաղթանակ է տոնել Մարիա Կուրսովան:

7-րդ տուրից հետո Դանիելյանն ունի 5,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am