Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը.Վարդան Մինասյան

Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը.Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է միայն մարզիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արեց ազգային ընտրանու վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ:

«Երբ վերադարձա Ղազախստանից, որտեղ աշխատեցի մեկ տարի, ես աշխատանքի անցա «Փյունիկ» ակումբում, որպես տեխնիկական տնօրեն: Իսկ վերջին մեկ տարում ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն էի: Իմ ամբողջ աշխատանքը կապված է եղել մանկապատանեկան և պատանեկան ֆուտբոլի հետ: Ես համարում եմ, որ բարձրակարգի ֆուտբոլի հիմքը հենց պատանեկան ֆուտբոլն է: Այդ աշխատանքն ինձ շատ հոգեհարազատ էր: Ես գտնում էի, որ այդտեղ անելիք ունեի: Այդ ընթացքում մի քանի հրավեր ունեի արտասահմանից, բայց հրաժարվել եմ: Ազգային թիմը երբեք էլ հեշտ պահեր չի ունեցել: 2010 թվականին էլ լավ վիճակում չէր թիմը: Ես չեմ ասում, որ եկա և լավացրեցի, ոչ, բայց միշտ էլ լինելու են նման իրավիճակներ: Նախորդ հրաժարականի ժամանակ ես զգացի, որ ինձ սպառել եմ հավաքականում: Ուզում էի աշխատել ակումբային ֆուտբոլում: Ցանկացած աշխատանքի մեջ էլ տարաձայնություններ լինելու են, բայց իմ նախորդ հրաժարականը եղել է իմ սեփական որոշումը»,-ասել է Մինասյանը:

Վերանշանակված մարզչի առաջ ՀՖՖ-ն խնդիր է դրել դուրս գալ Ազգերի լիգայի խմբային փուլից և մասնակցել եզրափակիչ փուլին: «Վերադառնալով Ղազախստանից իմ հեռանալուն, այն կապված էր ակումբի ղեկավարի հետ իմ տարաձայնություններին, բայց մենք՝ ՀՖՖ նախագահի հետ իրար լավ ենք ճանաչում և նա գիտի իմ աշխատելաոճը: Նա կարող է խորհուրդներ տալ, բայց կընդունես այդ խորհուրդները ինքդ ես որոշում: Հիմա բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Ես ունեմ նախապայմաններ ֆուտբոլիստների հարցում: Եթե նա ուզում է խաղալ ազգային թիմում, ապ պետք է լինի հայրենասեր: Պետք ունենաս նաև տեխնիկա-տակտիկական լավ որակներ, որը կհամապատասխանի միջազգային ֆուտբոլին»,-առանձնացրեց մասնագետը:

Հավաքականի նորեկների մասին խոսելով Մինասյանը շեշտեց, որ տպավորված չէ Նորբերկո Բրիասկո Բալեկյանի խաղով, գուցե նրա անհաջող խաղի վրա կարող է ազդեցություն թողած լինի ժամային գոտիների տարբերությունը:

Մինասյանն խոսել է նաև երիտասարդական թիմին փաստելով որ այժմ մեր երիտասարդական հավաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր քիչ-քիչ կներգրավվեն ազգային ընտրանի: Միակ խնդիրը կլինի, այն որ ֆուտբոլիստներ ձգտեն իրենց ակումբներում խաղան հիմնական կազմերում: Հաջորդիվ երիտասարդական հավաքականում կլինեն 1998/99 թվականների ծնված ֆուտբոլիստներ և նրանք շատ խոստումնալից են:

«Արմեն Գյուլբուդաղյանցն այն մարզիչն է, ով ամբողջովին համապատասխանում է հայկական ֆուտբոլի մենթալիտետին: Մենք գիտենք, մեր ուժեղ և թույլ կողմերը: Մենք ավելի շատ ֆուտբոլ պետք է խաղանք գլխով, քան՝ ոտքով:  Իսկ Գյուլբուդաղյանցի միտք, խաղաոճը ամբողջովին համապատասխանում է դրան»-ասել է նա:

Անդրադառնալով Ազգերի լիգայի և մեր մրցակիցներին Մինասյանը փաստեց, որ մրցակիցները տարբեր են թե ուժերով և թե խաղաոճերով: «Այդ խաղերին տարբեր մոտեցումներ կլինեն, բայց այդ խաղերը կունեն մեկ ընդհանուր բան՝ ցանկացած խաղի 100 տոկոս նվիրվածություն է պետք: Մենք մեր առավելագույնը պետք է կատարեն՝ անկախ մրցակիցների մակարդակներից»,-եզրափակեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]