Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում

ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի 
տարածքում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ մշտական խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի տարածքում հրթիռային հարվածները խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը, պաշտպանելով Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերենությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հրթիռային հարվածները՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ: Դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ում նաև կարծում են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները իրավիճակ են ստեղծում, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքն անհապաղ վերացնելուն և այդ երկրում առկա ներքաղաքական կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]