Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բանանց»-ը ջախջախեց «Ալաշկերտ»-ին

«Բանանց»-ը ջախջախեց «Ալաշկերտ»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Բանանց»-ը հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը ջախջախիչ պարտություն կրեց «Բանանց»-ից: Տան տերերը` «Բանանց»-ի ֆուտբոլիստները, 3 անպատասխան գնդակ ուղարկեցին գործող չեմպիոնի դարպասը: «Բանանց»-ի կազմում աչքի ընկան Լեսթեր Պելտիերը, Օգնյեն Կրասիչը և Կվասի Սիբոն:

Տուրի առաջին խաղում «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Եվ մեկ հանդիպում կկայանա ապրիլի 15-ին, որտեղ «Արարատ»-ը ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]