Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք է, ագրեսիա տարածաշրջանի դեմ. Արաքս Փաշայան

Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք է, ագրեսիա տարածաշրջանի դեմ. 
Արաքս Փաշայան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք է, նոր էսկալացիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը` մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

«Սա, ըստ էության, կարելի է անվանել ագրեսիա տարածաշրջանի, Սիրիայի դեմ: Ըստ ամենայնի, սիրիական հարթակը օգտագործվում է Ռուսաստանի և Իրանի դեմ: Սա լարվածության նոր ալիք է միջազգային հարաբերություններում: Բնականաբար, ցանկացած ագրեսիա, լարվածություն կարող է հանգեցնել պատասխան գործողությունների: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը կարող է և կասեցվել, հենց իրենք` դաշնակիցները, ձեռնպահ մնան` ուղղակի սա համարելով որպես նախազգուշացում: Բայց առաջիկայում, իհարկե,  ճգնաժամի հանգուցալուծման մասին  վաղ է խոսելը, ամեն ինչ կարծես բերում է նոր լարվածության ալիքի»,-ասաց Արաքս Փաշայանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]