Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը շփման գծում հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել

 Ադրբեջանը շփման գծում հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]