Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի

Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի 
լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը:

«Մենք չենք ակնկալում, որ իրադրությունը մեզ կստիպի հետագա հարվածներ հասցնել: Կարծում ենք, որ հարվածները, որոնք հասցրել ենք նախորդ գիշեր, զգալի ազդեցություն են գործել այն քայլերի վրա, որ սիրիական ռեժիմը կձեռնարկի ապագայում»,- ասել է նա:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:

Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]