Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ. արաբագետ

 Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն 
քաղաքական, տեղեկատվական դաշտ. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ: Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների շարունակությունը: 

«Փաստացի այս հրթիռակոծումը կարելի է դիտարկել վերջին օրերին սիրիական հակամարտության շուրջ ծավալված լարվածության հանգուցալուծում: Տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ, սրանով, կարծես թե, լարվածության ռազմական փուլը կավարտվի: Մեծ հավանականություն կա, որ հետագա գործընթացները կտեղափոխվեն առավելապես տեղեկատվական, քաղաքական հարթություն: Հիմքեր կստեղծվեն սիրիական հակամարտության կարգավորմանը միտված նոր քաղաքական գործընթացի համար»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նկատեց, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածները հստակ թիրախավորված էին, սա նշանակում է, որ հարվածող կողմը մեկ նպատակ է հետապնդում, պատժել կատարված քիմիական հարձակման դիմաց:

«Ակնկալվում է, որ հրթիռակոծությանն ուղղված պատասխանները կլինեն քաղաքական դաշտում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]