1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագիրը շարունակվելու է

Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագիրը շարունակվելու է

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջեւ 2017 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կկառուցվեն նոր բնակարաններ:
Ծրագրի առաջին փուլով՝ 2017 թվականին, Անի թաղամասի կիսակառույց շենքում 11 սոցիալական բնակարան կառուցվեց: Բնակարանների շահառու անօթեւաններին ընտրեց հատուկ կազմավորված հանձնաժողովը, այնուհետ նրանք մասնակցեցին վիճակահանության: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Մովսես Խորենացի 46/1 հասցեով գտնվող շենքում 2017 թվականի օգոստոսին շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց:
Ծրագրի հաջորդ ընթացքը կախված էր առաջին փուլի արդյունավետությունից: ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բարերարը՝ Սարգիս Սեփեջյանը ծրագրի առաջին փուլի արդյունքներից գոհ է և համաձայն է ծրագրի շարունակության: Ինչպես շատ ծրագրեր, սա ևս պահանջում է համայնքի ներդրում, այս անգամ Գյումրիում սոցիալական բնակարանաշինության համար համայնքը կատարելու է 15 տոկոս ներդրում: Այս փուլով բնակարանները շահագործման կհանձնվեն 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին: Նախատեսվում է կառուցել 10-12 բնակարան: Աշխատանքը նախատեսված է մեկնարկել ապրիլի 25-ից:
«Ի տարբերություն առաջին փուլի, այս անգամ կկառուցվեն նաև երկու սենյականոց բնակարաններ»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]