Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը. ներկա է եղել Ազնավուրը

Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշողության լապտերներ» 
հուշարձանը. ներկա է եղել Ազնավուրը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը: Այն տեղակայված է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ մեծ հեռավորության վրա:

«Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ RTS-ի հետ զրույցում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով մասնակցում էր հուշարձանի բացման արարողությանը:

«Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկրի Ազգային խորհուրդը, ինչպես նաև Ժնև քաղաքը՝ առանձին բանաձևով: Նման հուշարձան կառուցելու ծրագրերը կան դեռևս վաղուց, սակայն ամեն անգամ դրանք հանդիպել են թուրքական հակազդեցության և հետաձգվել: Ժնևը դեռևս 2008թ. քվեարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու համար»,- պատմում է RTS-ը:

Հուշարձանը բաղկացած է 10 մետրանոց 9 լապտերներից, որի հեղինակը Մելիք Օհանյանն է: «Այս հուշարձանի գաղափարն այն է, որ չկա մեկ միասնական կետ, որտեղ այն կանգնեցված լինի, սակայն այդ կարևոր կետը հենց դիտորդն է, այցելուն: Այն նաև խորհրդանշում է սփյուռքը, որ տարածվել է տարբեր վայրերում, և լույս է սփռում այդ վայրերից»,- ասել է Օհանյանը:

Հուշարձանի կանգնեցման դեմ երկար ժամանակ պայքար է մղել տեղի թուրքական համայնքը:

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է մի բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայում գործում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք` հակառակ ծայրահեղ աջակողմյանների ներկայացուցիչներից մեկի կողմից օրենքը մեղմացնելու (ցեղասպանության սահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղված հայցի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]