1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առաջնային օղակի բժիշկների հետ

Լևոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առաջնային օղակի բժիշկների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումը Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի մասնագետների հետ էր։ Այս անգամ ևս նա ընդհանուր գծերով ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանցից ակնկալվող արդյունքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Լևոն Ալթունյանը ծանոթացրել է նաև  ԱԱՊ օղակի բարեփոխման տեսլականը` շեշտադրելով դրա արդյունքում բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող բժիշկների հեղինակության բարձրացման, նրանց աշխատանքների նորովի կազմակերպման շնորհիվ ակնկալվող նպատակները։ Դրանց թվում են հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու դրանց ժամանակին, արդյունավետ բուժումը։ Դրանց հասնելու համար պետք է բժիշկն արդյունավետ աշխատի։ Իսկ որպես դրա կարևոր գործոն նախատեսվում է առաջիկա երկու տարվա ընթացքում ԱԱՊ օղակի բժշկի աշխատավարձի մինչև կրկնակի ավելացում։ Թե ինչ քայլերով`  քննարկվում են և կորոշվեն համատեղ։  

Բնակչության հետ ամենից ակտիվ հանդիպումներ ունեցող մասնագետների հետ նախարարի պաշտոնակատարը քննարկել է ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ամենօրյա աշխատանքային  խնդիրներին առնչվող հարցեր։ Լևոն Ալթունյանը խոստացել է տեղում չպարզաբանված հարցերի պատասխանները տալ ուսումնասիրությունների արդյունքում։

Առաջնային օղակի մասնագետները բժիշկ-բուժառու փոխհարաբերություններում կարևորել են ինչպես բժշկի, այնպես էլ բնակչի պարտականությունների սահմանումը «Առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Նախարարի պաշտոնակատարը հորդորել է նման առաջարկները գրավոր ուղարկել նախարարություն։

Այնուհետև Լևոն Ալթունյանը ծանոթացել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։ 2016թ. հունիսին մեկնարկած հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Նախարարի պաշտոնակատարին ներկայացվել է, որ արդեն կատարվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 80%-ը:

Լևոն Ալթունյանը կառուցողների, ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]