1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազատության հրապարակում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը

Ազատության հրապարակում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» 
կուսակցության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկշաբաթյա քայլերթից հետո Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, քայլերթի 14  օրերի ընթացքում  մենք Գյումրիից  ոտքով քայլելով հասանք Երևան, և ահա Ազատության հրապարակում ենք:  Սա արշավ էր հանուն Հայաստանի քաղաքացու, ընդդեմ արտագաղթի և հանուն նոր կյանքի:  14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրել ենք 212 կիլոմետր ճանապարհ և կատարել շուրջ 320 հազար քայլ: Այդ քայլն արել ենք այսօր այստեղ ձեզ հանդիպելու համար»,- ասաց  Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ցանկանում է համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին: «Սիրելի գործընկերներ, մենք այս ընթացքում շատ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, վիճել ենք, երբեմն նաև իրար վիրավորել ենք, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ ներենք միմյանց»,- ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, նրա կուսակիցներն ու համակիրները Գյումրիից քայլերթ են իրականացրել՝ այդ ընթացքում լինելով հանրապետության մի շարք բնակավայրերում: Մինչև հանրահավաքի մեկնարկը «Իմ քայլը» նախաձեռնության անդամները շրջայց կատարեցին Երևանում և հանրահավաքի մասին իրազեկում իրականացրեցին: Այդ ընթացքում նրանք նաև ԵՊՀ ներխուժեցին, հանդիպում պահանջեցին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն հանդիպումը չկայացավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]