Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին. Թոմաս Գրեմինգերը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից,

ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, և իմ երախտագիտությունը հայտնել Ձեր երկրի հետ լայնամասշտաբ և երկարատև համագործակցության համար: Թեեւ մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2017 թվականին փակվեց, այնուամենայնիվուրախ ենք նշել, որ և՛ Հայաստանի, և՛ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը, որին մենք ակտիվորեն արձագանքում ենք՝ սերտ համագործակցելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության և Ձեր արտաքին գործերի նախարարության հետ: Ձեր երկիրը կարող է լիովին ապավինել մեր շարունակական աջակցությանը՝ ժողովրդավարական կառավարման, անվտանգության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանն ուղղված ընթացիկ բարեփոխումներում:

ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և նրա թիմի գործունեության միջոցով»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ